-
06.10.2015|
00:50
...թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան:
-
02.10.2015|
00:24
... թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։
-
29.09.2015|
01:04
...թե չնայած ժամանակ առ ժամանակ ակտիվանում, բայց հետո մարում են խոսակցությունները, որ մշակույթի նախարարը հրաժեշտ է տալու պաշտոնին, այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է:
-
25.09.2015|
00:24
...թե Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ «հակամարտությունն» ամենևին էլ երկբևեռ չէ: Ի դեմս Զարուհու, ԱԱԾ-ն զգուշացումների «տարափ» է տեղացել ընդդիմադիր տիկնոջ թիկունքում կանգնած որոշ ուժերի գլխին:
-
18.09.2015|
00:59
...թե Ազգային ժողովում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի «անփառունակ» քննարկումը մեծ անհանգստություն ու հիասթափություն է պատճառել «Փրկության ճակատին», ուր առանց այն էլ լուրջ հակասություններ կան։
-
11.09.2015|
00:27
...թե «Ոչ»-ի ճակատում հավաքված և Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերն այնքան էլ համերաշխ չեն: Չնայած «ոչի» հարցում նրանց միակարծությանը, այդուհանդերձ, ռազմավարության առումով բավականին մեծ տարաձայնություններ կան:
-
08.09.2015|
00:19
թե Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելու «ոդիսականը» ուշագրավ մանրամասներ է ջրի երես հանում:
-
31.07.2015|
01:33
...թե չնայած խոսելու իր խոստմանը` սահմանադրական փոփոխությունների առիթով լռություն պահպանող Ռոբերտ Քոչարյանը և յուր հովանավորյալ Վարդան Օսկանյանը «խորասուզված» են սեպտեմբերին սահմանադրականի առնչությամբ բուռն միտինգներ կազմակերպելու գործընթացների մեջ:
-
28.07.2015|
01:24
... թե Վարդան Օսկանյանն առանձնապես մեծ սիրով չի ստեղծում իր ապագա կուսակցությունը, քանզի մինչ այս Վարդան Մինասիչի և նրա «բոսի» ձեռնարկած բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ: Օսկանյանն իր աչքի առաջ ունի նաև «փողերի լվացման» գործը, ինչը որևէ պատրվակով, որևէ պահի կարող է «տյունինգ» արվել։
-
24.07.2015|
00:22
...թե իշխանության կուլիսներում որոշված է` արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` օգոստոսի վերջերին: